Ֆինանսական

ծառայություններ

Բարի գալուստ Evolve `  ձեր վստահելի գործընկերը Ֆինանսական խորհրդատվության ոլորտում:

Եկե՛ք Խոսենք

Խնդրում ենք լրացնել դաշտերը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։

Step

Ունե՞ք հարցեր՝ գրե՛ք կամ զանգահարե՛ք մեզ՝

Մենք ողջունում ենք ցանկացած նոր համագործակցություն, և յուրաքանչյուր հաճախորդի հետ փորձում ենք մշակել հենց իրենց համար ընդունելի և հարմար համագործակցության տարբերակ։

Բեռնվում է

Մեր ծառայություններն են

Բոլոր Ծառայությունները

Ֆինանսական պլանավորում

Բոլոր Ծառայությունները

Ներդրումների կառավարում

Բոլոր Ծառայությունները

Բիզնեսի ֆինանսական ռազմավարության մշակում

Բոլոր Ծառայությունները

Ֆինանսական փորձաքննություն

Ֆինանսական պլանավորում

Ֆինանսական պլանավորումը պահանջում է կանոնավոր մոնիտորինգ և վերահսկում: Ճիշտ պլանավորման համար պետք է ունենալ եկամուտների ծախսերի կառավարման հստակ քաղաքականություն։ Ինչպե՞ս կատարել ներդրումներ, որքա՞ն կլինի հնարավոր եկամուտը, ինչպիսի՞ թաքնված ֆինանսական ծախսեր կարող են ի հայտ գալ՝ այս և նմանատիպ հարցերի պատասխանները կարող եք ստանալ ֆինանսական մասնագետի խորհրդատվությունից օգտվելիս։

Ներդրումների կառավարում

Ներդրումների կառավարումը ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացն է։ Այն ներառում է ներդրողի նպատակներին, ռիսկի պրոֆիլին և ժամկետներին համապատասխանող ակտիվների պորտֆոլիոյի ուսումնասիրություն, ընտրություն և մոնիտորինգ:

Բիզնեսի ֆինանսական ռազմավարության մշակում

Բիզնեսի երկարաժամկետ ծրագրերը իրականացնելու համար պետք է մշակել հստակ քաղաքականություն: Ինչպիսի՞ն կլինի բիզնեսը 5-10 տարի անց, ի՞նչ պետք է անել նպատակներին հասնելու համար, ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ՝ հարցեր են, որոնք առաջանում են ցանկացած գործարարի մոտ բիզնես հիմնադրելիս։

ֆինանսական փորձաքննություն

Ֆինանսական փորձաքննությունը բիզնեսի ֆինանսական վիճակի համալիր վերլուծությունն է՝ հնարավոր ֆինանսական ռիսկերը բացահայտելու, դրանց ազդեցությունը գնահատելու և հետևանքները կանխարգելելու կամ մեղմելու, թերի կամ սխալ տված հարկային հաշվետվությունները հայտնաբերելու, բիզնեսի ֆինանսական կայունությունը գնահատելու նպատակով։ ֆինանսական փորձաքննություն իրականացնել խորհուրդ է տրվում բոլոր այն դեպքերում, երբ ընկերությունում բացակայում է ներքին աուդիտի կայացած համակարգ։ Այն հնարավորություն է տալիս ժամանակին բացահայտել ընկերության գործունեությունում թույլ տրված հնարավոր թերությունները, դրանց առաջացման պատճառները, գնահատել հնարավոր ազդեցությունը, կառավարելի դարձնել հետևանքները, ինչպես նաև մշակել գործիքակազմ ՝ բացահայտված թերությունների ապագայում կառավարման համար։

Մենք առաջարկում ենք ֆինանսական ծառայություններ, որոնք ներառում են ֆինանսական հոսքերի կառավարում, կազմակերպության ֆինանսական վիճակի վերլուծություն, միջազգային ստանդարտների համապատասխան ֆինանսական հաշվետվությունների կազմում, բիզնեսի շահութաբերության գնահատում։

Տեսլականը և

առաքելությունը 
ուշադրության կենտրոնում

Evolve-ը ընկերություն է, որը հիմնվում է անվերջ առաջընթացի, զարգացման և աճի վրա։ Տիեզերական և կենսաբանական օրենքներով ներշնչված՝ Evolve-ն առաջնորդում է բիզնեսը դեպի հաջողություն և հավակնում է դառնալ վաղվա բիզնեսի զարգացման համար շարժիչ ուժ: